Հայկական ելակն արգելքի տակ. ինչ է կատարվում Բագրատաշենի անցակետում
Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդիր չեն ունեցել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։ Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և ելակը չիրացնելու դեպքում հսկայական վնասներ են կրելու։ Շուտով կեռասը ևս պետք է արտահանվի, և տնտեսվարողներն ունեն մտավախություն, որ նույն որոշումը կարող է կայացվել իրենց հանդեպ նույնպես։
Այլընտրանքային շուկաներ գտնելու խոստումները, ըստ էության, չեն իրականացվում, և տնտեսվարողներն այսօր կանգնած են լուրջ հարցերի առջև։