Другие

15:00 Луреры мека тговом. Пашинян-Царукян взаимные мессаджи, хаос в избирательных списках

15:00 Луреры мека тговом. Пашинян-Царукян взаимные мессаджи, хаос в избирательных списках

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

  • Երևանում հորդառատ անձրևից հետո մի շարք փողոցներ հեղեղվել են, բնակիչները ահազանգում են դիտահորերից դուրս հոսող ջրերի և խցանումների մասին։ Սոցցանցերում քաղաքապետարանից պահանջում են արձագանքել իրավիճակին։
  • Հանրապետության հրապարակում այսօր նախատեսվող միջոցառումների պատճառով ժամը 16:00-ից կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
  • Ընտրական ցուցակների հետ կապված բողոքներ են հնչում․ քաղաքացիները հայտնում են խառնված տվյալների և անծանոթ անձանց հաշվառումների մասին։ Հիշեցվել է, որ փոփոխություններ հնարավոր է կատարել մինչև մայիսի 26-ը։
  • Քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը խոսել է խաղաղության պայմանագրի և անվտանգության խնդիրների մասին՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի սպառնալիքներին։
  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է այլևս կախված լինի արտաքին «երաշխավորներից» և չպետք է օգտագործվի այլ պետությունների շահերի համար։
  • ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարել է, թե արևմտյան արժեքների տարածումն ու եկեղեցու դեմ գործողությունները վտանգում են հայկական հասարակության միասնությունը։
  • Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում գազատար մեքենայի բեռնաթափման ժամանակ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, կան տուժածներ։
  • Թուրքիայի Սամսուն քաղաքում անօդաչու սարք է ընկել բնակելի հատվածում՝ վնասելով տների տանիքներ և ապակիներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Другие բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250