Общество
Կարևոր
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ի կատարումն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 26-ի թիվ 80-Ա որոշման՝ Viva-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել «Իզի Փեյ» բոլոր վճարամիջոցներով․
«Իզի Փեյ» վճարումների ընդունման ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներ, «Իզի Փեյ» բջջային հավելված, «Իզի Փեյ» ընկերության մասնաճյուղեր։
Հավելնք նաև, որ «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» բջջային կապի օպերատորի ծառայությունների դիմաց վճարումները։