Политика Կարևոր

Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան

Mariam Z.
Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան

Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ և հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն՝ ինչ գոյություն չունի և չի կարող ունենալ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողի հարցին ի պատասխան նշելով՝ այն ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է:

Նա շեշտել է, որ Հայ առաքելական եկեղեցին իր և իր ընտանքի համար սրբություն է, հակառակ դեպքում անտարբեր կգտնվեր «կործանարար ընթացակարգի» նկատմամբ, որը տեղի է ունենում: «Հայ առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի նորոգման այս անհրաժեշտության և անխուսափելիության օրակարգը, ես համոզված եմ՝ ՀՀ-ում կիսում են բազմաթիվ մարդիկ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդների ամբողջ բանակը», - ասել է Փաշինյանը, հավելելով՝ եթե որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է՝ չի կարող անտարբեր հետևել եկեղեցու անկմանը.

«Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից», - հայտարարել է Փաշինյանը.

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Политика բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250